Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի այգի, որի անունը Գեթսեմանի էր։ Նրանց ասաց. «Նստե՛ք այդտեղ, մինչև որ գնամ աղոթեմ»։
Մատթեոս 14:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ժողովրդին արձակելուց հետո լեռը բարձրացավ՝ առանձին աղոթք անելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ժողովրդին արձակելուց հետո բարձրացավ լեռը՝ առանձին աղոթելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, |
Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի այգի, որի անունը Գեթսեմանի էր։ Նրանց ասաց. «Նստե՛ք այդտեղ, մինչև որ գնամ աղոթեմ»։
Այլ երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես։
Վաղ առավոտյան՝ լույսը բացվելուց առաջ, վեր կացավ, դուրս եկավ ու գնաց ամայի մի տեղ և այնտեղ աղոթում էր։
Ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսը ևս մկրտվեց ու երբ աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց,
Երբ նա առանձին աղոթքի էր կանգնել, նրա հետ էին նաև իր աշակերտները։ Նրանց հարցրեց և ասաց. «Ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ»։
Այս խոսքերից մոտ ութ օր հետո, իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, լեռը ելավ՝ աղոթքի կանգնելու։