Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 9:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Այս խոսքերից մոտ ութ օր հետո, իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, լեռը ելավ՝ աղոթքի կանգնելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Եվ այս խոսքերից մոտ ութ օր հետո, Պետրոսին, Հովհաննեսին ու Հակոբոսին վերցնելով, լեռը բարձրացավ աղոթք անելու։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 9:28
18 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրերին Հիսուսը լեռ բարձրացավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։


Երդվեց Տերը և չի զղջա. Դու ես քահանա հավիտյան՝ Մելքիսեդեկի կարգի համաձայն,


Երբ նա առանձին աղոթքի էր կանգնել, նրա հետ էին նաև իր աշակերտները։ Նրանց հարցրեց և ասաց. «Ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ»։


Տուն մտավ, ոչ ոքի չթողեց իր հետ ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից, Հովհաննեսից և երեխայի հորից ու մորից։


Եվ հրաժեշտ տալով նրանց՝ լեռը բարձրացավ՝ աղոթք անելու։


Վաղ առավոտյան՝ լույսը բացվելուց առաջ, վեր կացավ, դուրս եկավ ու գնաց ամայի մի տեղ և այնտեղ աղոթում էր։


Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ և պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով և արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։


Երրորդ անգամ է, որ գալու եմ ձեզ մոտ, որպեսզի «ամեն խոսք հաստատվի երկու կամ երեք վկաների բերանով» (Բ Օր. 17.6, 19.15)։


Ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսը ևս մկրտվեց ու երբ աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց,


Հիսուսը, տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռը։ Երբ նստեց այնտեղ, նրան մոտեցան իր աշակերտները։


Ժողովրդին արձակելուց հետո լեռը բարձրացավ՝ առանձին աղոթք անելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր,


Իսկ նա խույս էր տալիս դեպի ամայի վայրեր ու աղոթքի էր կանգնում։


Բայց Հիսուսը լեռ բարձրացավ ու նստեց այնտեղ իր աշակերտների հետ։


Ոչ թե շինծու առասպելների հետևից գնալով ձեզ ճանաչեցրինք մեր Տեր Հիսուսի Քրիստոսի զորությունը և գալուստը, այլ հենց մենք ականատես եղանք նրա մեծությանը.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ