«Լսեցի Իսրայելի որդիների տրտունջը։ Արդ, խոսի՛ր նրանց հետ ու ասա՛. “Երեկոները միս կուտեք, իսկ առավոտները հացով կհագենաք։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
Մատթեոս 14:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլորն էլ կերան ու հագեցան։ Եվ տասներկու լի սակառ մնացած կտորտանքներ հավաքեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բոլորն էլ կերան ու կշտացան։ Եվ տասներկու սակառ լեցուն ավելացած կտորներ վերցրին։ |
«Լսեցի Իսրայելի որդիների տրտունջը։ Արդ, խոսի՛ր նրանց հետ ու ասա՛. “Երեկոները միս կուտեք, իսկ առավոտները հացով կհագենաք։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
Եվ Մովսեսն ասաց. «Տերը լսեց մեր դեմ ուղղված ձեր տրտունջը, դրա համար էլ նա երեկոները ձեզ ուտելու միս, իսկ առավոտները հագենալու չափ հաց պիտի տա։ Մենք ո՞վ ենք, որ ձեր տրտունջը մեր դեմ եք ուղղում. ձեր տրտունջը Աստծու դեմ է ուղղված»։
Երբ ձեզ նեղեմ հացի պակասությամբ, մեկ թոնիրը բավական կլինի տասը կնոջ հաց եփելու համար, և ձեզ հաց պիտի բաժանեն հաշված կշռով։ Պիտի ուտեք ու չպիտի կշտանաք։
Ցանում էիք շատ և հավաքում քիչ, ուտում էիք, բայց չէիք հագենում, խմում էիք, բայց հագուրդ չէիք ստանում, հագնում էիք, բայց չէիք տաքանում դրանցով, և ով իր վարձն էր հավաքում, ծակոտված կապոցների մեջ էր հավաքում»։
Աշակերտները նրան ասացին. «Բայց այժմ այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ այսքան ժողովրդի հագեցնենք»։
Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարյուր դահեկանի հացը դրանց չի բավարարի, թեկուզև յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։