Երեկոյան կողմ աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Այս տեղն ամայի է, ժամանակն էլ ուշ է, արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և իրենց համար ուտելիք գնեն»։
Մատթեոս 14:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը, ցամաք ելնելով, տեսավ մի մեծ բազմություն, գթաց նրանց և բժշկեց նրանց հիվանդներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը, ցամաք ելնելով, շատ ժողովուրդ տեսավ, նրանց գթաց ու հիվանդներին բժշկեց։ |
Երեկոյան կողմ աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Այս տեղն ամայի է, ժամանակն էլ ուշ է, արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և իրենց համար ուտելիք գնեն»։
Հիսուսը շրջում էր Գալիլեայի բոլոր կողմերում, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը։
Տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած ու լքված էին, ինչպես հովիվ չունեցող ոչխարներ։
Հիսուսը, նավակից դուրս ելնելով, մի ահռելի բազմություն տեսավ և գթաց նրանց, որովհետև նման էին հովիվ չունեցող ոչխարների, և սկսեց շատ բաներ ուսուցանել նրանց։
Ոգին շատ անգամ նրան կրակի ու ջրի մեջ է նետում, որ կորստյան մատնի. արդ, եթե կարող ես ինչ-որ բան անել, Տե՛ր, գթա՛ և օգնի՛ր մեզ»։
Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի լիներ ողորմած և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայության մեջ՝ քավելու ժողովրդի մեղքերը.
Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։
Նա որոշ չափով միայն կարող է չարչարակից լինել անգետներին և մոլորվածներին, քանի որ ինքն էլ տկարությամբ պատված մարդ է։