Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 5:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Նա որոշ չափով միայն կարող է չարչարակից լինել անգետներին և մոլորվածներին, քանի որ ինքն էլ տկարությամբ պատված մարդ է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Նա կարող է տգետներին ու մոլորվածներին կարեկից լինել, որովհետև ինքն էլ տկարությամբ է պատված։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 5:2
24 Խաչաձեւ Հղումներ  

Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։


որովհետև, ինչպես որ ինքը չարչարվեց՝ փորձության մատնվելով, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։


Օրենքը քահանայապետներ է կարգում տկարություններով պատած մարդկանց, իսկ երդման խոսքը, որ Օրենքից հետո է գալիս, կարգում է Որդուն, որ հավիտյան կատարյալ է։


քայլե՛ք ուղիղ արահետներով, որպեսզի ով կաղ է, չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։


Գիտեք, որ մարմնով տկար էի, երբ ձեզ սկզբում քարոզեցի Ավետարանը,


Այդպիսի մեկով պիտի պարծենամ, բայց ինքս ինձնով չպիտի պարծենամ, եթե ոչ միայն իմ տկարություններով։


ինձ, որ նախապես հայհոյիչ, հալածիչ և անարգող էի։ Բայց ես ողորմություն գտա, որովհետև այդ բանն անում էի, երբ անգիտության ու անհավատության մեջ էի։


Եթե պարծենալ է պետք, իմ տկարությամբ պիտի պարծենամ։


Բայց ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատը չպակասի, և դու, երբ կրկին ինձ դառնաս, հաստատես քո եղբայրներին»։


մեզ հե՛տ դարձրեք այդ ճանապարհից, հեռացրե՛ք մեզ այդ շավղից, մեր միջից հանե՛ք Իսրայելի Աստծու օրենքները»։


Շուտ շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցիր նրանց. իրենց համար ձուլածո հորթ ստեղծեցին և երկրպագում են նրան, զոհեր մատուցում ու ասում. “Սրանք են քո աստվածները, Իսրայե՛լ, որ հանեցին քեզ Եգիպտոսից”»։


որովհետև օտար աստվածների հետևելով՝ պոռնկացան, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը։ Շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որով ընթանում էին նրանց հայրերը՝ Տիրոջ պատվիրանները լսելով։ Նրանք այդպես չարեցին։


Հոգով մոլորվածները պիտի ճանաչեն իմաստությունը, տրտնջացողները պիտի սովորեն հնազանդվել, թոթովախոսները պիտի սովորեն խաղաղություն խոսել»։


Նրանց միտքը խավարել է, օտարացած են Աստծու կյանքից իրենց տգիտության պատճառով, որ նրանց մեջ է, իրենց սրտի կուրության հետևանքով։


Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի լիներ ողորմած և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայության մեջ՝ քավելու ժողովրդի մեղքերը.


իսկ երկրորդ խորանը տարին մեկ անգամ միայն քահանայապետն էր մտնում, և այդ անում էր ոչ առանց զոհի արյան,


Եղբայրնե՛ր իմ, եթե ձեզնից մեկը շեղվի ճշմարտության ճանապարհից, իսկ մեկ ուրիշը նրան հետ բերի,


Մոլորյալ ոչխարների պես էիք, իսկ այժմ դարձաք դեպի ձեր հոգիների Հովիվը և Տեսուչը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ