Ուստի ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի մի ազգի, որ պտղաբեր կդարձնի այն։
Մատթեոս 13:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև ով ունի, նրան ավելիով կտրվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև ունեցածը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։ |
Ուստի ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի մի ազգի, որ պտղաբեր կդարձնի այն։
որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի և կշատացվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև ունեցածը։
Իսկ ով չգիտի իր տիրոջ կամքը և պատժի արժանի գործ կատարի, ավելի թեթև կպատժվի. նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի, և ում ավելի շատ է վստահված, նրանից շատ ավելին կպահանջվի»։
Տերը կանչեց նրան և ասաց. “Այս ի՜նչ եմ լսում քո մասին. հաշի՛վ տուր և տնտեսությունդ հանձնի՛ր, որովհետև այլևս տնտես լինել չես կարող”։
Եվ Աբրահամը նրան ասաց. “Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակվում ես։
Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպե՛ս եք լսում. որովհետև ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից»։
որովհետև ով ամաչի խոստովանել ինձ և իմ վարդապետությունը, Մարդու Որդին էլ կամաչի նրա համար, երբ գա իր փառքով և իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով։
Այլ է՛լ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։
Հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, ապաշխարի՛ր և քո նախկին գործե՛րն արա, ապա թե ոչ՝ իսկույն կգամ և կշարժեմ քո աշտանակն իր տեղից, եթե չապաշխարես։