Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 25:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի և կշատացվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև ունեցածը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, բայց ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 25:29
16 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև ով ունի, նրան ավելիով կտրվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև ունեցածը։


Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպե՛ս եք լսում. որովհետև ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից»։


Ով ունի, նրան կտրվի. իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև այն, ինչ ունի»։


Ամեն ճյուղ, որ վրաս է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առավել ևս պտղաբեր լինի։


բայց մի կարևոր բան է պետք. Մարիամն ընտրել է լավագույն մասը, որը նրանից չի վերցվի»։


Հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, ապաշխարի՛ր և քո նախկին գործե՛րն արա, ապա թե ոչ՝ իսկույն կգամ և կշարժեմ քո աշտանակն իր տեղից, եթե չապաշխարես։


Եթե նրան այսպես թողնենք, ամենքն էլ կհավատան նրան, և հռոմեացիները կգան ու կվերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»։


Ասացին նրան. «Չարերին դաժանորեն կսպանի և այգին կտա ուրիշ մշակների, որոնք բերքը նրան կտան իր ժամանակին»։


Այգու պես հատեց նրա վրանները, վերացրեց նրա տարեկան տոները. Տերը մոռացության տվեց տարեկան այն տոներն ու շաբաթները, որ կատարում էր Սիոնը. իր բարկության պահին մռնչալիս տագնապի մատնեց թագավորներին, իշխաններին ու քահանաներին։


Նա կընթանա իր հոմանիների հետևից, բայց չի հասնի նրանց, կփնտրի նրանց, բայց նրանց չի գտնի և կասի. «Գնամ, վերադառնամ իմ նախկին ամուսնու մոտ, որովհետև այն ժամանակ ինձ համար ավելի լավ էր, քան հիմա»։


Արդ, սրանից վերցրե՛ք այդ քանքարը և տվե՛ք նրան, ով տասը քանքար ունի.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ