Եթե պատահի, որ լսեն կամ սարսափեն (քանի որ դառնացնող ժողովուրդ են) և կամ ամբողջովին ճանաչեն, որ դու մարգարե ես նրանց մեջ,
Մատթեոս 11:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և եթե ուզում եք ընդունել, նա՛ է Եղիան, որ գալու է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ եթե ուզում եք ընդունել, նա է Եղիան, որ գալու է։ |
Եթե պատահի, որ լսեն կամ սարսափեն (քանի որ դառնացնող ժողովուրդ են) և կամ ամբողջովին ճանաչեն, որ դու մարգարե ես նրանց մեջ,
«Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և կքննի իմ ճանապարհներն իմ առաջ։ Եվ հանկարծակի իր տաճարը կգա Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք։ Ահա գալիս է,- ասում է Ամենակալ Տերը,-
Նա Եղիայի հոգով և զորությամբ պիտի գնա Տիրոջ առաջից, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի, ու անհնազանդներին՝ արդարների իմաստությանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»։
Իբրև Քրիստոսով մանուկների՝ կաթ տվեցի ձեզ և ոչ թե կերակուր, որովհետև դեռ չէիք կարողանում ուտել։ Նույնիսկ հիմա չեք կարողանում, որովհետև դեռևս մարմնավոր եք։
Տեսա նաև գահեր, որոնց վրա նստեցին նրանք, ում իշխանություն տրվեց դատելու։ Տեսա նաև այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծու խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին, և որոնք չերկրպագեցին գազանին ու նրա պատկերին և չստացան նրա դրոշմն իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա. նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին հազար տարի։