Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 11:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Ամբողջ Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսը մարգարեացան,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Որովհետև բոլոր մարգարեներն ու օրենքը մինչև Հովհաննեսն են մարգարեացել։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 11:13
10 Խաչաձեւ Հղումներ  

Բայց հիմա, Օրենքից անկախ, Աստծու արդարությունը հայտնվել է՝ վկայված նույն Օրենքի ու մարգարեների կողմից։


Բայց Երուսաղեմում բնակվողները և նրանց իշխանավորները չճանաչեցին Հիսուսին և նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարեների խոսքը, որն ամեն շաբաթ ընթերցում էին։


«Սրանք այն խոսքերն են, որ խոսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թե՝ պետք է կատարվի այն ամենը, ինչ գրված է իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեությունների մեջ և սաղմոսներում»։


Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված է իր մասին Սուրբ Գրքում։


Հովհաննես Մկրտչի քարոզչության օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ձեռք բերելու համար ուժ է գործադրվում, և ուժեղներն են հափշտակում այն։


և եթե ուզում եք ընդունել, նա՛ է Եղիան, որ գալու է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ