Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
Մատթեոս 11:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հիսուսն ավարտեց իր տասներկու աշակերտներին պատվեր տալը, այդտեղից գնաց քարոզելու և ուսուցանելու շրջակա քաղաքներում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Հիսուսն իր տասներկու աշակերտներին պատվեր տալն ավարտեց, այնտեղից գնաց ուսուցանելու և քարոզելու նրանց քաղաքներում։ |
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
Հիսուսը շրջում էր Գալիլեայի բոլոր կողմերում, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը։
Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները։
Իսկ նրանք պնդում էին և ասում, թե ըմբոստության է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրեաստանում՝ Գալիլեայից սկսած մինչև այստեղ։
Դրանից հետո Հիսուսը շրջում էր քաղաքներում և գյուղերում, քարոզում էր և ավետարանում Աստծու արքայությունը։ Եվ նրա հետ էին տասներկուսը
Եթե իմ պատվիրանները պահեք, հաստատուն կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և շարունակում եմ մնալ նրա սիրո մեջ։
մինչև այն օրը, երբ երկինք բարձրացավ՝ Սուրբ Հոգու միջոցով պատվեր տալով իր ընտրյալ առաքյալներին։
Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։
Եվ նա պատվիրեց մեզ քարոզել ժողովրդին և վկայություն տալ, որ ինքն է Աստծուց սահմանված դատավորը, որ դատելու է կենդանիներին և մեռածներին։
Արդարև, երբ դեռ ձեզ մոտ էինք, ա՛յս էինք պատվիրում ձեզ. «Ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի»։
Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում եմ ձեզ, որ հեռու մնաք բոլոր այն եղբայրներից, որ ծույլ կյանքով են ապրում և ոչ այն օրինակով, որ ստացաք մեզնից.