Եղա օրենքի տակ նրանց պես, ովքեր օրենքի տակ են, չնայած այլևս օրենքի տակ չէի, այլ որպեսզի շահեմ նաև նրանց, որ օրենքի տակ են։ Օրենքի տակ չեղողների հետ եղա օրենքի տակ չեղողի պես՝ լինելով ոչ թե առանց Աստծու օրենքի, այլ Քրիստոսի օրենքի տակ, որպեսզի շահեմ նրանց, ովքեր օրենքի տակ չեն։
Հետևաբար, եղբայրնե՛ր, ձեզ աղաչում ու Քրիստոս Հիսուսով հորդորում եմ, որ, ինչպես սովորեցիք մեզնից, թե ի՛նչ ձևով պետք է ապրեք և հաճելի լինեք Աստծուն,- և այդպես էլ ապրում եք,- շարունակեք առաջանալ նույն ընթացքով։
Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում եմ ձեզ, որ հեռու մնաք բոլոր այն եղբայրներից, որ ծույլ կյանքով են ապրում և ոչ այն օրինակով, որ ստացաք մեզնից.