ՄԻՔԻԱ 7:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ եգիպտացիների երկրից քո ելքի օրերի նման հրաշքներ ցույց կտամ նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եգիպտոսի երկրից քո դուրս գալու օրերի պես սքանչելիքներ պիտի ցույց տամ նրանց։ |
Եվ երկարելով իմ ձեռքը՝ հարվածելու եմ Եգիպտոսին իմ բոլոր հրաշքներով, որ անելու եմ նրանց մեջ, և ապա կարձակի ձեզ։
Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես քեզ հետ ուխտ եմ կապում։ Քո ողջ ժողովրդի առաջ այնպիսի հրաշքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն կատարվել, և ողջ ժողովուրդը, որոնց մեջ դու ես, տեսնելու է Տիրոջ գործերը։ Որովհետև իմ արածները ձեզ համար զարմանալի պիտի լինեն։
Այն ժամանակ մի անցուղի պիտի բացվի Ասորեստանում պահպանված իմ ժողովրդի համար, ինչպես այն ճանապարհը, երբ իսրայելացիները հեռանում էին եգիպտացիների երկրից։
որ ցամաքեցրեց ծովը, անդունդների ջրերի հորդությունը և ծովերի խորությունները ճանապարհ դարձրեց, որպեսզի այնտեղով անցնեն փրկվողներն
Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղե՛մ, և հագի՛ր քո բազկի զորությունը, զարթնի՛ր, ինչպես հին օրերում, ինչպես վաղեմի ժամանակներում։ Մի՞թե դու նա չես, որ հատեցիր լայնությունը, վանեցիր վիշապին. Դու այն չե՞ս,