ՄԻՔԻԱ 4:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Այն օրը,- ասում է Տերը,- կհավաքեմ փշրվածին և կընդունեմ հեռացածին ու նրանց, որոնց մերժեցին. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Այդ օրը,- ասում է Տերը,- պիտի ժողովեմ կաղացողին և պիտի հավաքեմ աքսորվածին, նաև նրան, որին տրտմեցրել եմ։ |
Այսպես ասաց Տերը, որ հավաքում է Իսրայելի բոլոր ցրվածներին. «Նրանց վրա ես պիտի հավաքեմ վայրի բոլոր գազաններին»։
Այն օրերին Իսրայելի տունը միանալու է Հուդայի տանը, և հյուսիսից ու բոլոր գավառներից միասին գալու են այն երկիրը, որն իբրև ժառանգություն տվեցի նրանց հայրերին”»։
Ահա ես պասեքի տոնին նրանց պիտի բերեմ հյուսիսի երկրներից, աշխարհի ծագերից պիտի հավաքեմ նրանց, նրանց մեջ՝ կույրին ու կաղին, հղիին և ծննդաբերածին, մեծ բազմությամբ որդիներ պիտի ծնվեն, բոլորը պիտի վերադառնան։
Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսներից, հավաքելու եմ ձեզ բոլոր ազգերից և ձեզ ձեր երկիրն եմ տանելու։
Ամբողջովին կհավաքվի Հակոբը՝ բոլորով հանդերձ, և միանգամայն կընդունի Իսրայելի մնացորդներին, և միասին կվերադարձնեմ նրանց՝ որպես նեղության մեջ գտնվող ոչխարների, իրենց մակաղատեղիում եղող հոտերի պես։ Մարդկանցից առաջ կընթանան խրամատով,
Ահա ես կգործեմ այն ժամանակ քեզ համար. կփրկեմ ճնշվածին, կընդունեմ մերժվածին և ողջ աշխարհով մեկ նրանց պանծալի և անվանի կդարձնեմ։
Ես այլ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է այստեղ բերեմ, և իմ ձայնը պիտի լսեն, ու պիտի լինեն մեկ հոտ և մեկ հովիվ։