Ապա ասաց. «Մարդու Որդին պետք է շատ չարչարվի և անարգվի քահանայապետներից, ծերերից ու դպիրներից. սպանվի և երրորդ օրը հարություն առնի»։
Ղուկաս 9:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որոնք փառքով երևալով՝ խոսում էին նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղեմում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք, փառքով երևալով, նրա վախճանի մասին էին խոսում, որ կատարվելու էր Երուսաղեմում։ |
Ապա ասաց. «Մարդու Որդին պետք է շատ չարչարվի և անարգվի քահանայապետներից, ծերերից ու դպիրներից. սպանվի և երրորդ օրը հարություն առնի»։
Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։
Եվ մենք ամենքս, բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը, ինչպես հայելու մեջ, այդ նույն պատկերով ենք փոխակերպվում փառքից փառք, ինչպես Տիրոջ Հոգով։
որ վերափոխելու է մեր թշվառ մարմինը՝ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնելու, այն զորությամբ, որով կարող է ամեն ինչ իր իշխանության ներքո հնազանդեցնել։
Հավատո՛վ հիշեց Հովսեփը իր կյանքի վախճանին իսրայելացիների ելքը և իր ոսկորների վերաբերյալ պատվեր տվեց։
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։
Եվ ամեն հնարավոր բան անում եմ՝ ձեզ միշտ հորդորելու, որպեսզի այս աշխարհից իմ մեկնելուց հետո էլ հիշեք այս բաները։
Ես նրան պատասխանեցի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից և իրենց հագուստները լվացին ու սպիտակեցրին Գառան արյունով։