Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 9:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Իսկ Պետրոսը և նրա հետ գտնվողները ծանր քնի մեջ էին ընկել, երբ արթնացան ու տեսան նրա փառքը և երկու մարդկանց, որոնք կանգնած էին նրա մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Բայց Պետրոսն ու նրա հետ եղողները խոր քնով էին անցել ու երբ զարթնեցին, տեսան նրա փառքը և այն երկու մարդկանց, որ կանգնած էին նրա մոտ։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 9:32
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։


Ոչ թե շինծու առասպելների հետևից գնալով ձեզ ճանաչեցրինք մեր Տեր Հիսուսի Քրիստոսի զորությունը և գալուստը, այլ հենց մենք ականատես եղանք նրա մեծությանը.


Հա՛յր, ում ինձ տվեցիր, կամենում եմ, որ որտեղ ես եմ, նրանք էլ այնտեղ ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, քանի որ ինձ սիրեցիր նախքան աշխարհի լինելը։


Այլևս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկվա լույս է լինելու, և ոչ էլ լուսնի ծագումն է քեզ գիշերը լույս տալու, այլ քեզ համար Տերն է հավիտենական լույս լինելու, և Աստված՝ քո փառքը։


Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և դեռ հայտնի էլ չէ, թե ի՛նչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպիսին, ինչպիսին կա։


Կրկին վերադարձավ և նրանց քնի մեջ գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին, և չէին իմանում, թե ի՛նչ պատասխան տան նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ