Ղուկաս 9:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրեք. ո՛չ գավազան և ո՛չ մախաղ, ո՛չ հաց և ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց ասաց. «Ճանապարհի համար ոչինչ չվերցնեք, ո՛չ գավազան, ո՛չ մախաղ, ո՛չ հաց, ո՛չ արծաթ, ո՛չ էլ երկուական վերարկու ունեցեք։ |
Նա իր մոտ կանչեց տասներկուսին և սկսեց երկու-երկու ուղարկել նրանց՝ պիղծ ոգիների վրա նրանց իշխանություն տալով։
Եվ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ եք ուտելու, կամ մարմնի համար, թե ի՛նչ եք հագնելու,
Եթե Աստված այդպե՛ս է հագցնում խոտը, որ այսօր բաց դաշտի մեջ է և վաղը հնոց է նետվելու, որչա՜փ առավել ձեզ պիտի հագցնի, թերահավատնե՛ր։
Եվ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի և կոշիկների, մի՞թե որևէ բանի կարոտ մնացիք»։
Պատասխանեց և ասաց նրանց. «Ով երկու զգեստ ունի, մեկը թող չունեցողին տա, և ով ուտելիք ունի, նույն ձևով թող անի»։
Եվ Ղևին իր տան մեջ նրան մեծ ընդունելություն տվեց, և մեծ թվով մաքսավորներ և ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել։
Ոչ ոք, զինվորական դառնալով, չի զբաղվի քաղաքացիական կյանքի գործերով՝ իր զորավարին հաճոյանալու համար։