Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն,
Ղուկաս 9:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն ժողովուրդը իմացավ և գնաց նրա հետևից. ընդունելով նրանց՝ խոսում էր նրանց հետ Աստծու արքայության մասին, իսկ որոնք բժշկվելու կարիք ունեին, բժշկում էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ժողովուրդը, իմանալով, նրա հետևից գնաց։ Հիսուսը նրանց ընդունեց. նրանց հետ խոսում էր Աստծու արքայության մասին։ Իսկ ովքեր բժշկվելու կարիք ունեին, բժշկում էր։ |
Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն,
Երբ Հիսուսն իմացավ, հեռացավ այդտեղից։ Նրա հետևից մի մեծ բազմություն գնաց, և նա ամենքին բժշկեց։
Արդ, երկուսից ո՞վ կատարեց հոր կամքը»։ Նրանք ասացին. «Վերջինը»։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ կհասնեն երկնքի արքայություն,
Ուստի ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի մի ազգի, որ պտղաբեր կդարձնի այն։
Դրանից հետո Հիսուսը շրջում էր քաղաքներում և գյուղերում, քարոզում էր և ավետարանում Աստծու արքայությունը։ Եվ նրա հետ էին տասներկուսը
Եվ նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ Աստծու արքայության խորհուրդները, իսկ ուրիշներին այն տրվում է առակներով, որպեսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չհասկանան (Ես. 6.9)։
Առաքյալները վերադարձան և Հիսուսին պատմեցին այն ամենը, ինչ որ արեցին։ Նրանց վերցնելով՝ հեռացավ Բեթսայիդա քաղաքի մոտ ամայի մի վայր։
Օրն սկսեց տարաժամել։ Տասներկուսը մոտեցան և ասացին նրան. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և ագարակները, հանգստանան և կերակուր գտնեն, որովհետև այստեղ ամայի վայրում ենք»։
Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է, և կատարեմ նրա գործը։
Քարոզում էր Աստծու արքայությունը և անխափան ամենայն համարձակությամբ ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։
Բայց ինչպե՞ս կկանչեին նրան, ում չհավատացին. կամ ինչպե՞ս կհավատային նրան, ում մասին չլսեցին. կամ ինչպե՞ս կլսեին առանց որևէ մեկի քարոզելու.
Քանի որ Քրիստոսն էլ ոչ թե ինքն իրեն հաճելի եղավ, այլ ինչպես գրված է. «Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկան» (Սաղ. 68(69).10բ)։
Քարոզի՛ր Աստծու խոսքը, հայտարարի՛ր այն ամեն առիթով՝ պատեհ թե անպատեհ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր մեծ համբերատարությամբ և ուսուցանելով։
Ուրեմն համարձակությամբ մոտենանք նրա շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք և շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք։