Նա պատասխանեց. “Կելնեմ ու սուտ ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու իրոք կխաբես, դու այդ կարող ես, գնա՛ և այդպե՛ս արա”։
Ղուկաս 8:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնտեղ մեծ թվով խոզերի մի երամակ կար, որ արածում էր լեռան վրա։ Աղաչեցին նրան, որ հրաման տա իրենց՝ գնալ մտնել նրանց մեջ։ Թույլատրեց նրանց, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնտեղ բազում թվով խոզերի մի երամակ կար, որ լեռան վրա արածում էր։ Եվ նրան խնդրում էին, որ թույլ տա իրենց նրանց մեջ մտնել, և թույլ տվեց նրանց։ |
Նա պատասխանեց. “Կելնեմ ու սուտ ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու իրոք կխաբես, դու այդ կարող ես, գնա՛ և այդպե՛ս արա”։
չէ՞ որ դու ես պաշտպանել նրան ու նրա տունը՝ դրսից և ներսից, և ամեն ինչ, որ կա նրա շուրջը. օրհնել ես նրա ձեռքի գործերը, երկրի վրա բազմացրել նրա անասունները։
Այն ժամանակ Տերն ասաց սատանային. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքն եմ տալիս՝ պայմանով, որ նրա անձին ձեռք չտաս»։ Եվ սատանան հեռացավ Տիրոջ առջևից։
Քարանձավներում էին պառկում ու քնում, որպեսզի երազ տեսնեին. խոզի միս էին ուտում ու զոհերի մսաջուր, և նրանց բոլոր ամանները պղծված էին։
Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ նաշիհ է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։
Իսկ խոզը, որ թեև թաթահերձ կճղակավոր է, սակայն չի որոճում, այն նույնպես ձեզ համար թող անմաքուր լինի։
Մի՛ տվեք սրբությունը շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն։
և դևերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մեջ. և երամակը գահավանդից ընկավ լիճն ու խեղդվեց։
Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ. դրա համար էլ ինձ քո ձեռքը մատնողն ավելի մեծ մեղք գործեց»։
Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, և հաղթեցիք նրանց, որովհետև ձեր մեջ եղած Հոգին ավելի մեծ է, քան նա, որ աշխարհի մեջ է։
Եվ երբ լրանա հազար տարին, հրեշտակը պիտի արձակի սատանային և հանի բանտից։ Սա պիտի ելնի ու մոլորեցնի երկրի չորս կողմերում գտնվող ազգերին, որոնք հայտնի են Գովգ և Մագովգ անունով՝ պատերազմի նպատակով հավաքելու համար ծովի ավազի չափ զորք։