Եվ Հակոբն ասաց. «Իմ նախահայր Աբրահամի՛ Աստված, իմ հայր Իսահակի՛ Աստված, Տե՛ր, որ ինձ ասացիր՝ “Գնա՛ քո ծննդյան երկիրը, և քեզ բարիք կանեմ”։
Ղուկաս 7:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը գնաց նրանց հետ. երբ տնից արդեն շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը գնաց նրանց հետ. երբ տնից արդեն շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես։ |
Եվ Հակոբն ասաց. «Իմ նախահայր Աբրահամի՛ Աստված, իմ հայր Իսահակի՛ Աստված, Տե՛ր, որ ինձ ասացիր՝ “Գնա՛ քո ծննդյան երկիրը, և քեզ բարիք կանեմ”։
ինչպես որ Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը շատերի փոխարեն որպես փրկագին տալու»։
Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։
Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին փաթաթվեց ու ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ».
Եվ նրանք Հիսուսի մոտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան և ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես,
Մինչ նա խոսում էր, ժողովրդապետի տնից մեկը եկավ և Հայրոսին ասաց. «Աղջիկդ մեռավ, իզուր հոգնություն մի՛ պատճառիր վարդապետին»։
Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։
Այլ է՛լ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։