Կինն ասաց. «Ինչո՞ւ այդպիսի բան ես մտածում Աստծու ժողովրդի մասին, կամ թե արքայի՞ բերանից ելավ այն վնասաբեր խոսքը, որ արքան չվերադարձնի իրենից հեռացվածին,
Ղուկաս 7:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ պարտքը շնորհեց։ Հիմա ասա՛, ո՞վ ավելի շատ կսիրի նրան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ սրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ պարտքը շնորհեց։ Արդ սրանցից ո՞րն ավելի շատ կսիրի նրան, ասա՛»։ |
Կինն ասաց. «Ինչո՞ւ այդպիսի բան ես մտածում Աստծու ժողովրդի մասին, կամ թե արքայի՞ բերանից ելավ այն վնասաբեր խոսքը, որ արքան չվերադարձնի իրենից հեռացվածին,
Եվ ջրերի վրա դրեցիր նրա վերնահարկը։ Նա, որ ամպերի մեջ է ընթանում Եվ շրջում հողմի թևերի վրա։
Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։
Ահավասիկ ջնջեցի քո անօրենություններն ամպի պես և քո մեղքերը՝ մեգի պես. ինձ մո՛տ դարձիր, որպեսզի փրկեմ քեզ»։
Սիմոնն ասաց. «Ինձ այնպես է թվում, թե նա՛, որին ավելի շատը շնորհվեց»։ Եվ Հիսուսն ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»։
Իսկ նրանք, ովքեր Օրենքից բխող գործերին են ապավինում, անեծքի տակ են, որովհետև գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ չի պահում և գործադրում այն ամենը, ինչ գրված է Օրենքի Գրքում» (հմմտ. Բ Օր. 27.26)։
Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության,
Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։
հանդուրժելով միմյանց, ներելով փոխադարձաբար, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի։ Ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, այնպես էլ դուք ներե՛ք իրար։