շեղվեցին քո Օրենքից և մոռացան այն հրաշքները, որ դու արել էիր նրանց հետ, խստացրին իրենց պարանոցները և իրենց թիկունքները շրջեցին ու կամեցան վերադառնալ Եգիպտոսի ծառայությանը։ Սակայն դու, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, լինելով գթած և ողորմած, երկայնամիտ և բազումողորմ, չլքեցիր նրանց։
Իսկ ծառան դուրս գալուն պես գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դահեկան էր պարտք, և բռնելով նրան՝ սկսեց խեղդել և ասել. “Հատուցի՛ր ինձ պարտքդ”։