Նա երեք անգամ փչեց մանկան վրա և աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Տե՜ր իմ Աստված, այս երեխայի շունչն իրե՛ն թող վերադառնա»։
Ղուկաս 7:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և մոտենալով դիպավ դագաղին։ Դագաղը տանողները կանգ առան։ Եվ նա ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մոտենալով դիպավ դագաղին. դագաղը տանողները կանգնեցին։ Եվ ասաց. «Պատանի՛, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ |
Նա երեք անգամ փչեց մանկան վրա և աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Տե՜ր իմ Աստված, այս երեխայի շունչն իրե՛ն թող վերադառնա»։
Այդպես էլ եղավ. նա աղաղակեց, և Տերը լսեց Եղիայի ձայնը. երեխայի շունչը վերադարձավ նրա մարմնի մեջ, ու նա կենդանացավ։
նույնպես մարդիկ թե ննջեն, վեր չեն կենա. մինչև երկինքը իսպառ չլուծվի, չեն զարթնի իրենց քնից։
Մարդը թե մեռնի, կապրի՞ նա դարձյալ՝ ամբողջացնելով օրերն իր կյանքի. պիտի սպասեմ, մինչև որ կրկին գոյություն առնեմ։
Պիտի հառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, և ուրախանալու են երկրի վրա, որովհետև այն ցողը, որ քեզնից է, բժշկություն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանվի։
Հիսուսը, բռնելով մանկան ձեռքից, ասաց նրան. «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է «Աղջի՛կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունն ու կյանքը. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի.
որովհետև, ինչպես որ Հայրը հարություն է տալիս մեռելներին և կենդանացնում, նույնպես և Որդին կենդանացնում է, ում կամենա։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգա ժամանակ, և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, և ովքեր լսեն, կապրեն,
ինչպես գրված է. «Քեզ բազում ազգերի հայր կարգեցի» (Ծնն. 17.5)։ Եվ սա Աստծու առաջ, որին հավատաց, որ կենդանացնում է մեռելներին և գոյության է կոչում չեղած բաները։