Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Այդպես էլ եղավ. նա աղաղակեց, և Տերը լսեց Եղիայի ձայնը. երեխայի շունչը վերադարձավ նրա մարմնի մեջ, ու նա կենդանացավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եվ Տերը լսեց Եղիայի ձայնը, և երեխայի շունչը վերադարձավ նրա մեջ, ու նա կենդանացավ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:22
12 Խաչաձեւ Հղումներ  

Երեքուկես օր հետո Աստծուց ուղարկված կենդանության հոգին մտավ նրանց մեջ, և նրանք ոտքի ելան. ահ ու մեծ երկյուղ ընկավ բոլոր նրանց տեսնողների վրա։


Տեսե՛ք, տեսե՛ք, որ ես եմ միայն, և ինձանից բացի ուրիշը չկա։ Ես եմ սպանում և ես եմ փրկում, ես եմ հարվածում և ես եմ բժշկում։ Չկա մեկը, որ կարողանա փրկել իմ ձեռքից։


կանայք հարության միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշները չարչարանքի ենթարկվեցին՝ մերժելով ազատություն ձեռք բերել, որպեսզի հասնեն լավագույն հարության.


Քրիստոսը հենց դրա համար մեռավ ու վերակենդանացավ, որպեսզի մեռածների և ապրողների Տերը լինի հավասարապես։


Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։


Այդ ժամանակ մի մարդու էին թաղում։ Երբ թաղողները տեսան Մովաբի կողոպտիչ զորքին, այդ մեռած մարդուն շտապ գցեցին գերեզմանը։ Այդ մեռած մարդու դիակը Եղիսեեի ոսկորներին դիպչելուն պես հանգուցյալը կենդանացավ ու կանգնեց իր ոտքերի վրա։


Տերն է սպանում և ապրեցնում, գերեզման իջեցնում և հարություն տալիս։


Իսկ պատանուն կենդանի ներս բերեցին և մեծապես մխիթարվեցին։


Եվ նա, ամենքին դուրս հանելով, բռնեց նրա ձեռքից, գոչեց և ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»։


և մոտենալով դիպավ դագաղին։ Դագաղը տանողները կանգ առան։ Եվ նա ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»։


Եղիան առավ մանկանը, վերնատնից տուն իջեցրեց նրան, տվեց իր մորը՝ ասելով. «Տե՛ս, որ կենդանի է քո որդին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ