Ղուկաս 3:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ երբ քահանայապետներն էին Աննասն ու Կայիափան, Աստծու խոսքն եկավ-հանգեց Զաքարիայի որդի Հովհաննեսի վրա, որն անապատում էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աննասի ու Կայիափայի քահանայապետության օրերին, Աստծու խոսքը եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին անապատում։ |
Տերը նրա հետ խոսեց Հուդայի արքա Ամովնի որդի Հովսիայի օրոք՝ նրա թագավորության տասներեքերորդ տարում,
Տիրոջ խոսքն ուղղվեց Եզեկիել քահանային՝ Բուզիի որդուն, քաղդեացիների երկրում՝ Քոբար գետի ափին։ Այնտեղ Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա,
Տիրոջ խոսքը, որ եղավ մորստացի Միքիային Հուդայի թագավորներ Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին, որը տեսավ Սամարիայի և Երուսաղեմի համար։
Խոսքը, որ եղավ Եզեկիայի որդու՝ Ամարիայի որդու՝ Գողգողիայի որդու՝ Քուսիի որդուն՝ Սոփոնիային, Հուդայի արքայի՝ Ամովնի որդու՝ Հովսիայի օրերում։
Երբ Հովհաննեսի աշակերտները գնացին, Հիսուսն սկսեց ժողովրդին ասել Հովհաննեսի մասին. «Անապատում ի՞նչ տեսնելու ելաք. քամուց շարժվող եղե՞գ։
Այն ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում
Ինչպես գրված է մարգարեների գրքերում. «Ահա ես իմ պատգամաբերին եմ ուղարկում քո առջևից, որ կպատրաստի քո ճանապարհը (Մղք. 3.1)։
Եվ մանուկն աճում ու զորանում էր հոգով։ Ապրում էր անապատներում մինչև Իսրայելում իր երևալու օրը։
Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթե՛ք Տիրոջ ճանապարհը» (Ես. 40.3), ինչպես ասաց Եսայի մարգարեն։
նաև Աննա քահանայապետը և Կայիափան, Հովհաննեսը, Ալեքսանդրոսը և բոլոր նրանք, որ քահանայական ցեղից էին։