“Այսպե՛ս կասեք Հովսեփին. նրանք չարիք գործեցին քո դեմ, բայց դու ների՛ր նրանց հանցանքներն ու մեղքերը”։ Արդ, ների՛ր քո հոր Աստծու ծառաների հանցանքները»։ Եվ Հովսեփն ասված այս խոսքերից լաց եղավ։
Ղուկաս 23:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա հանդերձները բաժանելու համար վիճակ գցեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։ |
“Այսպե՛ս կասեք Հովսեփին. նրանք չարիք գործեցին քո դեմ, բայց դու ների՛ր նրանց հանցանքներն ու մեղքերը”։ Արդ, ների՛ր քո հոր Աստծու ծառաների հանցանքները»։ Եվ Հովսեփն ասված այս խոսքերից լաց եղավ։
Ահա թե ինչու նա շատ բան պիտի ժառանգի և հզորների ավարը պիտի բաժանի, որովհետև նրա անձը մահվան մատնվեց, և նա հանցավորների հետ դասվեց։ Նա շատերի մեղքերը կրեց և նրանց անօրենությունների համար դատապարտվեց։
Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։
Բայց ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ,
Ապա նրան խաչը հանեցին։ Եվ նրա հագուստը բաժանեցին՝ դրանց վրա վիճակ գցելով՝ տեսնելու, թե ով ի՛նչ պիտի վերցնի։
«Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակն ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե իմ կամքը, այլ քոնը թող լինի»։
Այժմ ես նրանց համար եմ աղաչում և ոչ թե աշխարհի. նրանց համար, որոնց դու ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են։
Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ. դրա համար էլ ինձ քո ձեռքը մատնողն ավելի մեծ մեղք գործեց»։
Բայց Պողոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Դու քեզ վնաս մի՛ հասցրու, քանի որ բոլորս էլ այստեղ ենք»։
Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, սա նրանց իբրև մեղք մի՛ համարիր»։ Եվ այս ասելուց հետո հոգին ավանդեց։
որն այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց. որովհետև, եթե ճանաչվեր, փառքի Տիրոջը չէին խաչի։
ինձ, որ նախապես հայհոյիչ, հալածիչ և անարգող էի։ Բայց ես ողորմություն գտա, որովհետև այդ բանն անում էի, երբ անգիտության ու անհավատության մեջ էի։
չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև հենց այդ բանին կոչվեցիք՝ օրհնությունը ժառանգելու։