Ահա թե ինչու նա շատ բան պիտի ժառանգի և հզորների ավարը պիտի բաժանի, որովհետև նրա անձը մահվան մատնվեց, և նա հանցավորների հետ դասվեց։ Նա շատերի մեղքերը կրեց և նրանց անօրենությունների համար դատապարտվեց։
Ղուկաս 23:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին՝ նրա հետ սպանելու համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրիշ երկու չարագործների էլ էին տանում, որպեսզի նրա հետ սպանեն։ |
Ահա թե ինչու նա շատ բան պիտի ժառանգի և հզորների ավարը պիտի բաժանի, որովհետև նրա անձը մահվան մատնվեց, և նա հանցավորների հետ դասվեց։ Նա շատերի մեղքերը կրեց և նրանց անօրենությունների համար դատապարտվեց։
Բայց ասում եմ ձեզ, այս ևս, որ գրված է, պետք է, որ կատարվի ինձ վրա, թե՝ “Անօրենների հետ դասվեց” (Ես. 53.12)։ Որովհետև ինչ որ իմ մասին գրված է, կատարվելու է»։
որտեղ էլ խաչը հանեցին նրան և նրա հետ՝ երկու ուրիշների էլ այս ու այն կողմից, իսկ մեջտեղում՝ Հիսուսին։
որի համար չարչարվում եմ, նույնիսկ շղթայված եմ, ինչպես մի չարագործ։ Բայց Աստծու խոսքը շղթայված չէ։
նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։