Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 22:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Բայց ասում եմ ձեզ, այս ևս, որ գրված է, պետք է, որ կատարվի ինձ վրա, թե՝ “Անօրենների հետ դասվեց” (Ես. 53.12)։ Որովհետև ինչ որ իմ մասին գրված է, կատարվելու է»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Որովհետև, ասում եմ ձեզ, այս գրվածքն էլ պետք է իմ հանդեպ կատարվի՝ "Անօրենների շարքը դասվեց" (Ես. 53.12). որովհետև ինչ որ իմ մասին գրված է, կատարվում է»։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 22:37
17 Խաչաձեւ Հղումներ  

Ահա թե ինչու նա շատ բան պիտի ժառանգի և հզորների ավարը պիտի բաժանի, որովհետև նրա անձը մահվան մատնվեց, և նա հանցավորների հետ դասվեց։ Նա շատերի մեղքերը կրեց և նրանց անօրենությունների համար դատապարտվեց։


Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։


Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին՝ նրա հետ սպանելու համար։


Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),


Ես քեզ փառավորեցի երկրի վրա. կատարեցի այն գործը, որն ինձ տվեցիր, որ անեմ.


Իսկ եթե աստվածներ է կոչում նրանց, որոնց ուղղված էր Աստծու խոսքը (և հնարավոր չէ, որ Գիրքը ջնջվի),


Տասներկուսին մի կողմ տանելով՝ առանձին ասաց նրանց. «Ահավասիկ ելնում ենք դեպի Երուսաղեմ, և մարգարեների միջոցով Մարդու Որդու մասին բոլոր գրվածները պիտի կատարվեն.


Մարդու Որդին աշխարհից կգնա ըստ սահմանվածի, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի»։


Նրա հետ խաչը հանեցին երկու ավազակների, մեկին՝ նրա աջ կողմում, իսկ մյուսին՝ ձախ կողմում։


Նրանք պատասխանեցին. «Եվ ոչ մի բանի»։ Ապա ասաց. «Իսկ այժմ ով քսակ ունի, թող վերցնի այն, նույնպես և մախաղ, իսկ ով չունի, թող վաճառի իր վերարկուն և իր համար սուր գնի։


Եվ քահանայապետների, տաճարի իշխանավորների ու ծերերի կողմից իր վրա եկածներին ասաց. «Ինչպես ավազակի՞ վրա եք գալիս սրերով ու մահակներով.


Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված է իր մասին Սուրբ Գրքում։


Այսպիսով կատարվեց Սուրբ Գրքի այն խոսքը, որ ասում է՝ «Անօրենների շարքը դասվեց»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ