Ղուկաս 23:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրա հետևից գնում էր ժողովրդի մի մեծ բազմություն և կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա հետևից ժողովրդի և կանանց մեծ բազմություն էր գնում, որոնք կոծում ու ողբում էին նրան։ |
Այնտեղ բազմաթիվ կանայք կային, որոնք, հեռվում կանգնած, նայում էին։ Նրանք Գալիլեայից հետևել էին Հիսուսին՝ նրան ծառայելու համար։
Այնտեղ նաև կանայք կային, որոնք դիտում էին հեռվից։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, կրտսեր Հակոբոսի և Հովսեի մայրը՝ Մարիամը, ինչպես և Սողոմեն,
Հիսուսը դարձավ և ասաց նրանց. «Երուսաղեմի՛ դուստրեր, ինձ վրա լաց մի՛ եղեք, այլ լա՛ց եղեք ձեր և ձեր որդիների վրա,
Հովսեփի հետևից գնում էին կանայք, որոնք Գալիլեայից էին եկել Հիսուսի հետ. նրանք տեսան գերեզմանը, և թե ինչպես նրա մարմինն այնտեղ դրվեց։
և մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից ու հիվանդություններից. Մարիամը, որ կոչվում էր Մագդաղենացի, և որից յոթ դև էր դուրս եկել,
Ամենքը լալիս և ողբում էին երեխայի վրա։ Եվ նա ասաց. «Լաց մի՛ եղեք, որովհետև մեռած չէ, այլ ննջում է»։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ պիտի լաք ու ողբաք, իսկ աշխարհն ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի փոխվի։