Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 8:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 և մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից ու հիվանդություններից. Մարիամը, որ կոչվում էր Մագդաղենացի, և որից յոթ դև էր դուրս եկել,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից ու հիվանդություններից. Մարիամը, որ Մագդաղենացի էր կոչվում, որից յոթ դև էր դուրս եկել,

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 8:2
11 Խաչաձեւ Հղումներ  

Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։


Երբ շաբաթ օրն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամը և Սողոմեն գնացին, խնկի պատրաստություն տեսան, որպեսզի գան, օծեն Հիսուսի մարմինը։


Հիսուսը հարություն առնելուց հետո՝ առաջին կիրակի օրն առավոտյան, երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից յոթ դև էր հանել։


Եվ նրա հետևից գնում էր ժողովրդի մի մեծ բազմություն և կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան։


Նրա բոլոր ծանոթներն էլ կանգնել էին հեռվում, ինչպես նաև կանայք, որոնք Գալիլեայից նրա հետևից էին եկել, տեսնում էին այս բաները։


Հովսեփի հետևից գնում էին կանայք, որոնք Գալիլեայից էին եկել Հիսուսի հետ. նրանք տեսան գերեզմանը, և թե ինչպես նրա մարմինն այնտեղ դրվեց։


Հիսուսը հարցրեց նրան և ասաց. «Անունդ ի՞նչ է»։ Եվ նա ասաց. «Լեգեոն». որովհետև նրա մեջ շատ դևեր էին մտել։


Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրն ու մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը, և Մարիամ Մագդաղենացին։


Սրանք բոլորն էլ միասին հանապազօրյա աղոթքի մեջ էին։ Նրանց հետ էին նաև կանայք, ինչպես և Մարիամը՝ Հիսուսի մայրը, և նրա եղբայրները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ