Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 11:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 և ասում. “Ձեզ համար փող փչեցինք, բայց չպարեցիք, ձեզ համար ողբ երգեցինք, բայց չկոծեցիք”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 ու ասում. "Մենք ձեզ համար փող փչեցինք, բայց դուք չպարեցիք. մենք ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք չողբացիք"։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 11:17
15 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք հասան Հորդանանի այն կողմում գտնվող Ատադի կալը և այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրա։ Նա հոր համար յոթ օր սուգ արեց։


Բոլոր մարդիկ եկան նրա հետևից, պարեր պարելով՝ մեծ ուրախություն արեցին, և երկիրը դղրդաց նրանց ձայնից։


Մի՞թե դուք հանապազ ուրախությամբ պիտի մտնեք իմ սրբությունները, մի՞թե ամեն ժամ տոնախմբություններով, ցնծությամբ ու փողերով պիտի մուտք գործեք Տիրոջ լեռը՝ Իսրայելի սուրբ Աստծու մոտ։


Նորից պիտի շենացնեմ քեզ, ու դու պիտի շենանաս, ո՛վ Իսրայելի կույս։ Դարձյալ պիտի առնես քո թմբուկը և խառնվես պարողների խմբերին։


Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է այն մանուկներին, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս իրենց ընկերներին


Եկավ Հովհաննեսը. ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, և ասում են. «Նրա մեջ դև կա»։


Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե կարելի է հարսանիք հրավիրվածներին սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց օրեր կգան, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա իրենք էլ ծոմ կպահեն։


Երբ Հիսուսն իշխանի տուն եկավ և տեսավ փողհարներին ու մեծ ամբոխ,


Իսկ նրա ավագ որդին ագարակում էր։ Մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը։


Եվ նրա հետևից գնում էր ժողովրդի մի մեծ բազմություն և կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան։


Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմյանց և ասում. “Փող զարկեցինք ձեզ համար, և չպարեցիք. ողբ ասացինք, և դուք լաց չեղաք”։


Ամենքը լալիս և ողբում էին երեխայի վրա։ Եվ նա ասաց. «Լաց մի՛ եղեք, որովհետև մեռած չէ, այլ ննջում է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ