Սակայն ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզնից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի,
Ղուկաս 22:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց դուք հանկարծ այդպես չլինեք, այլ ով մեծն է ձեր մեջ, թող կրտսերի պես լինի, իսկ առաջնորդը՝ սպասավորի պես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց դուք այդպես չլինեք, այլ ձեր միջի մեծը թող կրտսերի պես լինի, իսկ առաջնորդը՝ սպասավորի պես։ |
Սակայն ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզնից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի,
Երբ նստեց, կանչեց տասներկուսին և նրանց ասաց. «Եթե մեկն ուզում է առաջինը լինել, թող լինի բոլորի վերջինը և բոլորի սպասավորը»։
և ասաց նրանց. «Ով այս մանկանն ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետև, ով ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ»։
Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե ո՛րն է Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։