Ղուկաս 21:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ լսեք պատերազմների և խռովությունների մասին, չզարհուրեք. որովհետև պետք է նախ այդ բաները պատահեն. բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ երբ պատերազմների ու խռովությունների մասին լսեք, մի՛ զարհուրեք, որովհետև պետք է նախ դրանք լինեն։ Բայց վերջը շուտ չի գալու»։ |
«Ասում են, թե երբեք խիստ չեն խոսում. բայց չէ՞ որ ինչ խոսում է այդ ժողովուրդը, խիստ է։ Մի՛ սարսափեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ անհանգստացեք։
Եվ երբ սկսվի այս բանը, վե՛ր կացեք և ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև մոտ է ձեր փրկությունը»։
Եվ նա ասաց. «Զգո՛ւյշ կացեք, չխաբվեք. որովհետև շատերը պիտի գան իմ անունով և պիտի ասեն թե՝ “Ես եմ Քրիստոսը”, և թե՝ “Ժամանակը մոտեցավ”։ Նրանց հետևից չգնաք։