Տե՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չճանաչեցին. պիտի ճանաչեն ու ամաչեն, նախանձախնդրությունդ պիտի կլանի չխրատվող ժողովրդին, և այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։
Ղուկաս 20:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ պատասխան տվեցին, թե չգիտեն՝ որտեղի՛ց է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ պատասխանեցին, որ չգիտեն, թե որտեղի՛ց է։ |
Տե՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չճանաչեցին. պիտի ճանաչեն ու ամաչեն, նախանձախնդրությունդ պիտի կլանի չխրատվող ժողովրդին, և այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։
Դրա համար էլ ես պիտի տեղափոխեմ այդ ժողովրդին. և կտեղափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։
Ահավասիկ ոչ մի հեթանոս չկա, չկա նաև նրանց կուռքերից ոչ մեկը, որ պատմի, և եթե անգամ հարցնեմ նրանց, թե՝ որտեղի՞ց եք, ինձ պատասխան չեն տա։
Նրանք անկարող եղան մտածել և իմանալ, որովհետև նրանց աչքերը՝ տեսնելու համար և նրանց սրտերը՝ հասկանալու համար բթացան։
Ո՛վ դատարկ արոտներ, որ լքում եք ոչխարները։ Սուրը նրա բազկին է և նրա աջ աչքին։ Նրա բազուկն ամբողջությամբ կչորանա, և նրա աջ աչքն ամբողջությամբ կկուրանա։
«Եթե ասենք՝ երկնքից էր, կասի՝ իսկ ինչո՞ւ չհավատացիք նրան. և եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետև իրենց մտքում Հովհաննեսի մասին հաստատ համոզում կա, որ նա մարգարե է»։
Հիսուսն ասաց. «Դատաստանի համար եկա այս աշխարհը, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, իսկ ովքեր տեսնում են, կուրանան»։
Բայց նախ ա՛յս իմացեք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկությունների։