Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 41:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Ահավասիկ ոչ մի հեթանոս չկա, չկա նաև նրանց կուռքերից ոչ մեկը, որ պատմի, և եթե անգամ հարցնեմ նրանց, թե՝ որտեղի՞ց եք, ինձ պատասխան չեն տա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Նայում եմ, ու մարդ չկա, նրանցից ոչ մեկը, խորհրդական չկա, որին հարցնեի, և պատասխաներ ինձ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 41:28
9 Խաչաձեւ Հղումներ  

Վերցնում, ուսերիդ վրա դրած՝ բերում եք, և երբ գետնին եք դնում, այդպես մնում են տեղում ու չեն շարժվում. եթե որևէ մեկը կանչի դրանց, չեն լսի և չարիքից չեն փրկի նրան։


Եկա, և մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսեր. մի՞թե իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թե ես ի զորու չեմ ազատելու։ Ահա իմ սպառնանքով կցամաքեցնեմ ծովը, կչորացնեմ գետերը, և ջրերի պակասությունից կչորանան նրանց ձկները ու կսատկեն ծարավից։


Նայեց, բայց մարդ չկար, դիտեց, բայց չկար մեկը, որ օգնական լիներ. և իր բազկով հատուցեց ու ըստ իր ողորմության հաստատեց նրանց։


Նայեցի, բայց օգնող չկար, տեսա, որ ոչ ոք թիկունք չեղավ։ Իմ բազուկը փրկեց նրանց, և միայն իմ բարկությունը նրանց դեմ կանգնեց։


Ես ձեզ սրի եմ մատնելու, և ամենքդ կոտորվելու եք, որովհետև կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խոսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարություն կատարեցիք և, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ