Արդ, Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի. պահե՛ք Օրենքը և գործադրե՛ք, քանզի Տերը՝ մեր Աստվածը, անիրավություն և կողմնակալություն չի անում և չի կաշառվում»։
Ղուկաս 20:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հարցրին նրան և ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճիշտ ես խոսում ու ուսուցանում և աչառություն չես անում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես սովորեցնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրան հարցրին ու ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ շիտակ ես խոսում ու ուսուցանում և երեսպաշտություն չես անում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում։ |
Արդ, Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի. պահե՛ք Օրենքը և գործադրե՛ք, քանզի Տերը՝ մեր Աստվածը, անիրավություն և կողմնակալություն չի անում և չի կաշառվում»։
Նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին՝ հերովդեսականների հետ, և ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ արդարամիտ ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում. որևէ մեկին հաճոյանալու հոգ չես անում և մարդկանց միջև խտրականություն չես դնում։
Նրանք եկան և նենգամտորեն հարց էին տալիս Հիսուսին ու ասում. «Վարդապե՛տ, գիտենք, որ արդարամիտ ես և որևէ մեկին հաճոյանալու հոգ չես անում, որովհետև մարդկանց միջև խտրականություն չես դնում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում. արդ, ասա՛ մեզ, օրինավո՞ր է հարկ տալ կայսրին, թե՞ ոչ. տա՞նք, թե՞ չտանք»։
Եվ ապա հարմար առիթի սպասեցին և ուղարկեցին խաբեբաների, որոնք իրենք իրենց կեղծավորությամբ արդար էին ձևացնում, որպեսզի նրան խոսքերով բռնեն՝ մատնելու պետության և իշխանության կուսակալին։
Նա գիշերով եկավ նրա մոտ ու ասաց նրան. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»։
քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խոսքի վաճառքով են զբաղվում, այլ անկեղծորեն, իբրև Աստծու կողմից ուղարկվածներ՝ Քրիստոսով խոսում ենք Աստծու առաջ։
Արդ, մարդկա՞նց հավանությանն եմ ձգտում արժանանալ, թե՞ Աստծու։ Կամ մի՞թե մարդկանց եմ փորձում սիրաշահել։ Եթե մինչ այժմ մարդկանց սիրաշահեի, ապա Քրիստոսի ծառա չէի լինի։
Ինչ վերաբերում է երևելիներին (ինձ համար կարևոր չէ, թե նրանք մի ժամանակ ի՛նչ են եղել, որովհետև Աստված մարդկանց միջև աչառություն չի անում (Բ Օր. 10.17բ)), այդ երևելիներն իմ ասածի վրա որևէ նոր բան չավելացրեցին։