Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։
Ղուկաս 2:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ Ասորիքում Կյուրենիոսի կուսակալության օրոք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս առաջին մարդահամարը եղավ Ասորիքի կուսակալ Կյուրենիոսի ժամանակ։ |
Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։
Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում, երբ Պիղատոս Պոնտացին Հուդայի կուսակալն էր, Հերովդեսը Գալիլեայի չորրորդապետն էր, նրա եղբայր Փիլիպպոսը չորրորդապետն էր Իտուրեայի ու Տրաքոնեայի, և Լյուսանիասը չորրորդապետն էր Աբիլինեի,
Նա բդեշխի փոխանորդ Սերգիոս Պողոսի հետ էր ապրում, որը իմաստուն մարդ էր։ Սերգիոսը, աղաչելով Բառնաբասին և Սողոսին, կամենում էր լսել Աստծու խոսքը։
Աքայացիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի օրոք հրեաները միաբանվելով Պողոսի դեմ ելան ու նրան ատյան բերեցին՝
Դրանից հետո՝ մարդահամարի օրերին, մեջտեղ ելավ Հուդա Գալիլեացին և ապստամբեցրեց ժողովրդին։ Բայց նա էլ սպանվեց, և բոլոր նրանք, որ նրա հետ համաձայնվել էին, ցիրուցան եղան։