Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 13:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Նա բդեշխի փոխանորդ Սերգիոս Պողոսի հետ էր ապրում, որը իմաստուն մարդ էր։ Սերգիոսը, աղաչելով Բառնաբասին և Սողոսին, կամենում էր լսել Աստծու խոսքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Նա ընկերն էր հյուպատոս Սերգիոս Պողոսի, որն իմաստուն մարդ էր։ Սերգիոսը, Բառնաբասին ու Սողոսին իր մոտ կանչելով, ուզում էր լսել Աստծու խոսքը։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 13:7
11 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե Դեմետրիոսը և նրա հետ եղող վարպետները մեկի դեմ որևէ բան ունեն, ատյան թող գնան, որտեղ դատավորներ կան, և այնտեղ էլ թող ամբաստանեն միմյանց։


Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հավատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետության վրա։


Աքայացիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի օրոք հրեաները միաբանվելով Պողոսի դեմ ելան ու նրան ատյան բերեցին՝


Իմաստունի սիրտը ձեռք է բերում իմաստություն, իմաստունների ականջները խորհուրդներ են փնտրում։


Բայց նրանց դեմ դուրս եկավ Եղիմաս մոգը (որովհետև նրա անունն այսպես է թարգմանվում) և ուզում էր բդեշխի փոխանորդին հավատից շեղել։


քննե՛ք ամեն բան, վերցրե՛ք այն, ինչ բարի է,


Եփրեմի համար։ Այլևս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կզորացնեմ նրան. ես պտղառատ այգի եմ. ինձնից պտուղ գտնվեց քեզ վրա»։


Ամբարիշտների բաժինը չարիքները պիտի լինեն, իսկ խորագետները պիտի զորանան իմաստությամբ։


Անմեղը հավատում է ամեն խոսքի, իսկ խորամանկը պիտի զղջա։


Խորագետների իմաստությունը հայտնի է նրանց ճանապարհից, իսկ անզգամների անմտությունը՝ մոլորությունից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ