3 Բոլորն էլ գնում էին արձանագրվելու՝ յուրաքանչյուրն իր ծննդյան վայրում։
3 Եվ բոլորը գնում էին արձանագրվելու՝ ամեն մեկն իր քաղաքը։
Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ՝ ամբողջ երկրում մարդահամար անցկացնելու։
Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ Ասորիքում Կյուրենիոսի կուսակալության օրոք։
Հովսեփն էլ, Դավթի տնից և ազգատոհմից լինելով, Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որ Բեթղեհեմ է կոչվում՝
արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա նշանածն էր և հղի էր։
Եփրոնը նստած էր Քետի որդիների հետ։ Նա պատասխանեց Աբրահամին՝ ի լուր Քետի որդիների ու բոլոր քաղաք մտնողների,