Ղուկաս 19:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ վախենում էի քեզնից, որովհետև խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես սերմանել”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վախենում էի քեզանից, որովհետև դու խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես ցանել"։ |
Տերը նրան ասաց. “Հենց քո բերանով պիտի դատեմ քեզ, անհավատարի՛մ ծառա. գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել և հնձում եմ, ուր չեմ սերմանել։
որովհետև չստացաք ծառայության հոգին վերստին վախի մեջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրության Հոգին, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։
Մարմնականը խորհելը թշնամություն է Աստծու հանդեպ, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին, ոչ էլ կարող է հնազանդվել։
Նա, ով պահում է ամբողջ օրենքը և միայն մեկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրենքին.
Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է, իսկ ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ։
դատաստան տեսնելու բոլորի հանդեպ և հանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտությամբ գործեցին, և այն բոլոր խիստ խոսքերի համար, որ նրա դեմ ասացին մեղավորները և ամբարիշտները»։
Սամուելն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, դուք թեև գործել եք այս բոլոր չարիքները, բայց Տիրոջից մի՛ խոտորվեք և Տիրոջը ծառայե՛ք ձեր ամբողջ սրտով։