Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 17:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նույնպես և դուք, երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք. “Նվաստ ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անելու, այն արեցինք”»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այդպես էլ դուք, երբ ձեզ հրամայված բոլոր բաներն անեք, ասե՛ք. "Մենք անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անել, արեցինք"»։

Տես գլուխը



Ղուկաս 17:10
20 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ, ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա Զորությունների Տիրոջը»։


Ոչ մեկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստանել. ահա թե ինչու քո երեսը մեզնից շրջեցիր և մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր։


Նրանք մտան և ժառանգեցին այն, բայց ականջ չդրեցին քո ձայնին և չընթացան ըստ քո հրամանների, և այն ամենը, ինչ նրանց պատվիրեցիր անել, չկատարեցին, այլ արեցին այնպես, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին։


Իսկ այս անպիտան ծառային հանե՛ք արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց”»։


Եվ մինչ նա Երուսաղեմի կողմ էր գնում, անցնում էր Սամարիայի և Գալիլեայի միջով։


Մի՞թե տերը պարտական պիտի մնա այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց։


կամ ո՞վ նրան փոխ տվեց, որ նրանից փոխարենը հետ վերցնի (Հոբ 41.11)»։


Բոլորն էլ միասին խոտորվեցին և անպետք դարձան. չկա մեկը, որ բարություն անի, չկա մեկը, ոչ իսկ մեկ հոգի (հմմտ. Սաղ. 13(14).3)։


Նա մի ժամանակ անօգուտ էր քեզ, բայց հիմա օգտակար է թե՛ քեզ և թե՛ ինձ։