Ղուկաս 16:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով՝ առաջինին ասաց. “Իմ տիրոջն ինչքա՞ն պարտք ունես”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իր տիրոջ պարտապաններին մեկ առ մեկ իր մոտ կանչեց և առաջինին ասաց. "Իմ տիրոջն ինչքա՞ն ես պարտք"։ |
Իսկ ծառան դուրս գալուն պես գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դահեկան էր պարտք, և բռնելով նրան՝ սկսեց խեղդել և ասել. “Հատուցի՛ր ինձ պարտքդ”։
Նա ասաց. “Հարյուր մար ձեթ”։ Տնտեսը նրան ասաց՝ “Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապես գրի՛ր՝ հիսուն”։