Փարավոնը, մատից հանելով իր մատանին, դրեց Հովսեփի մատին, նրան հագցրեց բեհեզյա պատմուճան և ոսկի մանյակ անցկացրեց նրա պարանոցին,
Ղուկաս 15:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հայրն իր ծառաներին ասաց. “Անմիջապես բերե՛ք լավագույն պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք, իսկ ոտքերին՝ կոշիկներ. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հայրն իր ծառաներին ասաց. "Իսկույն բերե՛ք լավագույն պատմուճանը ու հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք և ոտքերին՝ կոշիկներ։ |
Փարավոնը, մատից հանելով իր մատանին, դրեց Հովսեփի մատին, նրան հագցրեց բեհեզյա պատմուճան և ոսկի մանյակ անցկացրեց նրա պարանոցին,
Ի՞նչ եք տեսնում սուլամացու վրա, որ դեպի մեզ է գալիս բանակների գնդերի պես։ Ինչպե՜ս կոշիկներով գեղեցկացավ քայլվածքը քո, դո՛ւստր Ամինադաբի։ Քո ազդրերը նման են ճարտար վարպետի ընդելուզած ուլունքների։
Թող ցնծա իմ անձը Տիրոջով, որովհետև նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով։
Եվ որդին ասաց նրան. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու”։
Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով և մարմնի մասին հոգ մի՛ տարեք՝ ցանկությունները գոհացնելու համար։
Աստծու արդարությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով է բոլոր հավատացողների համար, և չկա ոչ մի խտրություն։
որովհետև չստացաք ծառայության հոգին վերստին վախի մեջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրության Հոգին, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։
Հարսին տրվեց՝ հագնելու սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ՝ խորհրդանիշը սրբերի արդարության»։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, նրան թույլ կտամ, որ ուտի թաքցված մանանայից, և նրան կտամ հաղթական վկայության սպիտակ քարը ու դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է”»։
Արդ, մի խորհուրդ տամ քեզ. ա՛ռ, գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս. գնի՛ր սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի ծածկես քո մերկության անվայելչությունը, և քո աչքերին դե՛ղ դիր, որ տեսնես։
Եվ նրանց տրվեցին սպիտակ հագուստներ, և ասվեց նրանց, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչև որ լրանա իրենց ծառայակիցների ու եղբայրների թիվը, որոնք նրանց պես մահվան պիտի ենթարկվեն։
Դրանից հետո տեսա ահա մի մեծ բազմություն, որին թիվ չկար, կազմված բոլոր հեթանոսներից և բոլոր ազգերից, բոլոր լեզուներից և բոլոր ժողովուրդներից, որոնք, իրենց վրա սպիտակ հանդերձներ գցած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին, կանգնած էին աթոռի ու Գառան առաջ։