Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 14:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ սեղանակիցներից մեկն այս լսեց, ասաց նրան. «Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայության մեջ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ սեղանակիցներից մեկն այս բաները լսեց, նրան ասաց. «Երանի՜ նրան, ով Աստծու արքայության մեջ հաց կուտի»։

Տես գլուխը



Ղուկաս 14:15
8 Խաչաձեւ Հղումներ  

Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, և դուռը փակվեց։


Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան և երկնքի արքայության մեջ սեղան կնստեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ,


Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գոտի կկապի մեջքին, սեղան կնստեցնի նրանց և կանցնի նրանց ծառայելու։


Եվ կգան մարդիկ արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավից ու կբազմեն Աստծու արքայության մեջ։


Բայց ասում եմ ձեզ, թե այլևս չեմ ուտելու սրանից, մինչև որ Պասեքն իր լրումին չհասնի Աստծու արքայության մեջ»։


որ կուտեք և կխմեք իմ սեղանից իմ արքայության մեջ և կնստեք տասներկու գահերի վրա՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին»։


Եվ հրեշտակն ինձ ասաց. «Գրի՛ր այս բանը. երանելի՜ են բոլոր նրանք, որ կանչված են Գառան հարսանիքի ընթրիքին»։ Եվ կրկին ասաց. «Այս խոսքերն Աստծու ճշմարիտ խոսքերն են»։