Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 14:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Երբ սեղանակիցներից մեկն այս բաները լսեց, նրան ասաց. «Երանի՜ նրան, ով Աստծու արքայության մեջ հաց կուտի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Երբ սեղանակիցներից մեկն այս լսեց, ասաց նրան. «Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայության մեջ»։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 14:15
8 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ինձ ասաց. «Գրի՛ր. "Երանելի են Գառան հարսանիքի ընթրիքին կանչվածները"»։ Եվ ինձ ասաց. «Սրանք Աստծու ճշմարիտ խոսքերն են»։


որ իմ արքայության մեջ իմ սեղանին կուտեք ու կխմեք և կնստեք աթոռներին՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու»։


Եվ արևելքից, արևմուտքից, հյուսիսից ու հարավից կգան, Աստծու արքայության սեղանին կնստեն։


Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ. ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան, և դուռը փակվեց։


Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ գոտին մեջքին կկապի ու նրանց սեղան կնստեցնի և կանցնի ծառայելու։


Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան և Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ երկնքի արքայության մեջ կնստեն,


Որովհետև, ասում եմ ձեզ, սրանից այլևս երբեք չեմ ուտելու, մինչև որ այն կատարվի Աստծու արքայության մեջ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ