Կինն ասաց. «Թող արքան հիշի Տիրոջը՝ իր Աստծուն, որ չշատանան վրեժի համար արյուն թափողները և իմ որդուն չսպանեն»։ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը. քո որդու գլխից մի մազ անգամ գետնին չի ընկնի»։
Ղուկաս 12:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նույնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշվված են. մի՛ վախեցեք, որովհետև դուք շատ ավելի արժեք, քան ճնճղուկները»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձեր գլխի բոլոր մազերն էլ հաշվված են. ուրեմն մի՛ վախեցեք, քանի որ դուք ճնճղուկներից շատ ավելին արժեք։ |
Կինն ասաց. «Թող արքան հիշի Տիրոջը՝ իր Աստծուն, որ չշատանան վրեժի համար արյուն թափողները և իմ որդուն չսպանեն»։ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը. քո որդու գլխից մի մազ անգամ գետնին չի ընկնի»։
Նայե՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարուցանք են անում, ո՛չ հնձում են և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք։
Դրա համար աղաչում եմ ձեզ, որ մի բան ճաշակեք, քանի որ դա հենց ձեր փրկության համար է. որովհետև ձեզնից ոչ ոքի գլխից մազ իսկ չի կորչելու»։
Ժողովուրդն ասաց Սավուղին. «Քավ լիցի, այսօր մահապատժի թող չենթարկվի նա, ով Իսրայելին այս մեծ փրկությունը պարգևեց։ Կենդանի է Տերը, նրա գլխի մեկ մազն անգամ գետնին չի ընկնելու, քանի որ Աստծու ժողովուրդը գործեց այս մեղքերը»։ Եվ այդ օրը ժողովուրդը Հովնաթանի համար աղոթքով դիմեց Տիրոջը, և նա մահապատժի չենթարկվեց։