Ղուկաս 12:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե այդ ծառան իր սրտում ասի՝ “Իմ տերն ուշանում է գալ”, և սկսի ծեծել ծառաներին և աղախիններին, ուտել, խմել և հարբել, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց եթե այդ ծառան իր սրտում ասի՝ "Իմ տերն ուշանում է գալ", ու սկսի ծառաներին և աղախիններին ծեծել, ուտել, խմել ու հարբել, |
Պասքորը հարվածեց Երեմիա մարգարեին և արգելափակեց նրան բանտում՝ Բենիամինի դարպասի մոտ, Տիրոջ տան վերնահարկում։
«Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ առակ է, որ ասվում է Իսրայելի երկրում, թե՝ “Հեռու են օրերը, ու չքացել են բոլոր տեսիլքները”։
“Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը՝ Աստված.- քանի որ իմ հոտերը ավարի մատնվեցին, իմ հոտերն անապատի գազաններին կեր դարձան, որովհետև հովիվներ չկային, հովիվներն իմ հոտերը չփնտրեցին, հովիվներն իրենք իրենց մասին հոգ տարան և իմ հոտերը չարածեցրին”,-
այդ ծառայի տերը կգա չսպասված օրը և չիմացած ժամին. նրան շատ խիստ կպատժի և կգցի այն վայրը, որտեղ պատժվում են անհավատները։
«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։
խոսեց փեսայի հետ ու ասաց. «Ամեն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, և երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու ընտիր գինին մինչև հիմա պահել ես»։
Եվ իմ ծառաների ու իմ աղախինների վրա այն օրերին իմ Հոգուց պիտի հեղեմ, և նրանք պիտի մարգարեանան։
որովհետև այդպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չէին ծառայում, այլ իրենց որովայնին, և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են պարզամիտների սիրտը։
Հանդուրժում եք, երբ մեկը խաբում է ձեզ, երբ մեկը ստրուկի տեղ է դնում ձեզ, երբ մեկը լափում է ձեր ունեցածը, երբ մեկը կողոպտում է ձեզ, երբ մեկն արհամարհում է, երբ մեկն ապտակում է ձեզ։
Եվ կուրախանաք Տիրոջ՝ մեր Աստծու առջև դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ինչպես նաև ղևտացին, որ ապրելու է ձեր դարպասներից դուրս, որովհետև երկրից բաժին ու սեփականություն չի ստանալու, ինչպես դուք։
որպես վարձատրություն իրենց անիրավության. սրանք ցերեկով ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում. կեղտոտներ և արատավորներ, որոնք հաճույք են ստանում իրենց խաբեբայությունների մեջ՝ ձեր խրախճանքներին մասնակցելով։
Իրենք ապականությանը ծառաներ են, նրանց ազատություն են խոստանում, քանի որ մարդ ինչից հաղթվում է, նույնին էլ ծառայում է։
որովհետև սրբերի և մարգարեների արյունը թափեցին, դրա համար էլ արյուն խմել տվեցիր նրանց, որին արժանի էին»։
Եվ քո մեջ գտնվեց ամբողջ արյունը մարգարեների, սրբերի, ինչպես նաև երկրի վրա սպանված բոլոր մարդկանց։