Ղուկաս 12:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պետրոսն ասաց. «Տե՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թե՞ բոլորի համար»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Պետրոսն ասաց. «Տե՛ր, այդ առակը մե՞զ համար ասացիր, թե՞ բոլորի համար»։ |
Ապա Հիսուսը եկավ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես, չկարողացա՞ր մեկ ժամ արթուն մնալ։
Իսկ ով չգիտի իր տիրոջ կամքը և պատժի արժանի գործ կատարի, ավելի թեթև կպատժվի. նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի, և ում ավելի շատ է վստահված, նրանից շատ ավելին կպահանջվի»։
Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։