Կան, որ իրենց հարուստ են ցույց տալիս, բայց ոչինչ չունեն, կան, որ իրենց խոնարհ են պահում, բայց լի են մեծ հարստությամբ։
Ղուկաս 12:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նույնպես է նաև նա, ով իր անձի համար ժամանակավոր գանձ կհավաքի և չի հարստանա այն ամենով, որ հաճելի է Աստծուն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ է դիզում, բայց Աստծո՛վ չէ հարուստ»։ |
Կան, որ իրենց հարուստ են ցույց տալիս, բայց ոչինչ չունեն, կան, որ իրենց խոնարհ են պահում, բայց լի են մեծ հարստությամբ։
Ճյուղառատ, պտղալից որթատունկ է Իսրայելը. ըստ իր պտուղների առատության զոհասեղաններ ավելացրեց, ըստ իրենց հողի պարարտության արձաններ կանգնեցրին։
Վա՜յ նրան, ով իր տան համար չար ագահություն է սաստիկ ցանկանում՝ իր բույնը բարձունքներում դնելու, չար ձեռքերից ազատվելու համար։
Վաճառե՛ք ձեր ինչքերը և ողորմությո՛ւն տվեք. և ձեզ համար պատրաստե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցն է փչացնում.
Սակայն քո կարծրությամբ ու չզղջացող սրտով բարկություն ես դիզում ինքդ քեզ վրա բարկության ու Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար։
իբրև տրտմածներ, բայց շարունակ ուրախ ենք, իբրև աղքատներ, բայց շատերին ենք հարստացնում, իբրև թե ոչինչ չունենք, բայց ունենք ամեն ինչ։
Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման ու կորստյան մեջ,
Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։
տեսա քո գործերը, նեղությունը և աղքատությունը (բայց դու արիացի՛ր), նաև հայհոյությունը նրանց, որ իրենց մասին ասում էին, թե հրեաներ են, բայց այլ բան չէին, քան սատանայի ժողովարան։