Արքան դռան առջև հսկիչ կարգեց այն զորապետին, որի ձեռքին հենվում էր ինքը։ Խռնված ժողովուրդը դռան մոտ այնքան կոխոտեց նրան, որ նա մեռավ, ինչպես ասել էր Աստծու մարդը, երբ որ պատգամավորը նրա մոտ էր եկել։
Ղուկաս 12:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչ Հիսուսի շուրջը բյուրավոր ժողովուրդ հավաքվեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛ւյշ պահեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ ընթացքում, երբ բյուրավոր ժողովուրդ էր կուտակվում՝ իրար կոխկռտելու աստիճան, նա սկսեց իր աշակերտներին ասել. «Նախ զգուշացե՛ք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է։ |
Արքան դռան առջև հսկիչ կարգեց այն զորապետին, որի ձեռքին հենվում էր ինքը։ Խռնված ժողովուրդը դռան մոտ այնքան կոխոտեց նրան, որ նա մեռավ, ինչպես ասել էր Աստծու մարդը, երբ որ պատգամավորը նրա մոտ էր եկել։
Ամբարիշտների ուրախությունը մեծ անկում պիտի ապրի, անօրենների խնդությունը կորստյան կմատնվի։
Սրտով կեղծավորներն իրենց հանդեպ զայրույթ են գրգռելու, ճիչ ու աղաղակ չեն բարձրացնելու, որովհետև Տերը կապել է նրանց։
Անօրեններն արտաքսվեցին Սիոնից. դողն է բռնել ամբարիշտներին։ Եվ արդ, ո՞վ պիտի պատմի ձեզ, որ կրակը բորբոքվել է, կամ ո՞վ պիտի հայտնի ձեզ հավիտենական կայանի մասին։
Կեղծավորնե՛ր, երկնքի և երկրի երևույթները քննել գիտեք, իսկ ներկա ժամանակի խորհուրդը ինչպե՞ս չեք կարողանում քննել։
Եվ մինչ ժողովուրդը խռնվում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խոսքը, նա կանգնած էր Գեննեսարեթի ծովակի ափին։
Եվ նրա համբավն ավելի ու ավելի էր տարածվում. բազում ժողովուրդ էր հավաքվում՝ լսելու նրան ու իրենց հիվանդությունից բժշկվելու։
Եվ նրանց հետ իջավ մի տափարակ տեղ, որտեղ նրա աշակերտների մի մեծ խումբ և ամբողջ Հուդայից ու Երուսաղեմից և Տյուրոսից ու Սիդովնից շատ մեծ բազմություն
Նրանք լսում էին և փառավորում Աստծուն ու նրան ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարավոր հավատացյալ հրեաներ կան, և բոլորն էլ նախանձախնդիր են օրենքին։
Ես ձեզ ավանդեցի հատկապես այն, ինչն ինքս ընդունեցի. այն, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար՝ Սուրբ Գրքի համաձայն,
Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին, հրեշտակների բյուրավոր բանակներին,
Իսկ վերին իմաստությունը նախ սուրբ է և ապա խաղաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ ու բարի գործերով, անկողմնակալ, առանց կեղծավորության։