Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 36:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Սրտով կեղծավորներն իրենց հանդեպ զայրույթ են գրգռելու, ճիչ ու աղաղակ չեն բարձրացնելու, որովհետև Տերը կապել է նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Սրտով անաստվածները բարկություն կդիզեն, օգնության աղաղակ չեն բարձրացնի, երբ իրենց կապի։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 36:13
15 Խաչաձեւ Հղումներ  

Սակայն քո կարծրությամբ ու չզղջացող սրտով բարկություն ես դիզում ինքդ քեզ վրա բարկության ու Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար։


Իսկ չարերը, ձեռնակապերով կաշկանդված, թշվառության պարաններով են կապկպվելու։


Մովաբը՝ հույսիս ավազանը։ Պիտի ուղղեմ երթն իմ Եդովմ, Եվ այլազգիներն ինձ հնազանդվեցին»։


Դրանց երկյուղը դու էլ մերժեցիր ու Տիրոջ առաջ դիզեցիր այսպիսի խոսքեր։


Արքան, է՛լ ավելի հեռանալով Տիրոջից,


«Այդ գերիներին մեզ մոտ մի՛ բերեք, որովհետև Տիրոջ դեմ մեզ մեղանչել եք տալիս և ավելացնում եք մեր մեղքերն ու հանցանքները։ Բազում են ձեր այդ մեղքերը, և Տիրոջ կատաղի զայրույթն Իսրայելի վրա է»։


Հիմա էլ դուք եք ելել ձեր հայրերի փոխարեն, ո՜վ մեղավոր մարդկանց ամբոխներ, որպեսզի է՛լ ավելի բորբոքեք Տիրոջ բարկությունն Իսրայելի վրա։


Ինչո՞ւ հանդուգն դարձավ քո սիրտը, ինչո՞ւ լկտի նայեցին քո աչքերը.


Բայց ամբարիշտներին չի ապրեցնելու, որովհետև նրանք չուզեցին Տիրոջը ճանաչել, որովհետև խրատվել էին, բայց չէին հնազանդվել։


Նրանք երիտասարդ տարիքում են մեռնելու, նրանց կյանքը խոցոտվելու է հրեշտակների կողմից


Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրա հասնելու, մարտի ու պատերազմի օրվա համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ